«Ինտերի» խաղացողները կարանտինում կլինեն մինչև մարտի 22-ը: Ընդ որում նրանցից ոչ մեկը թեստ չի հանձնի կորոնավիրուսի առկայության համար: Միլանյան ակումբի խաղացողներից ոչ մեկը չունի վիրուսի ախտանիշներ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ «Ինտերի» խաղացողներին, մարզիչներին և տեխնիկական անձնակազմին կարանտին տեղափոխելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով:
Վերջերս «Ինտերը» հանդիպեց «Յուվենտուսի» հետ Ա Սերիայի 26-րդ տուրի խաղում «ծեր սինյորայի» մարզադաշտում (0-2): Ռուգանին ամբողջ խաղը անցկացրեց պահեստայինների նստարանին: