Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Ոսկե գնդակը» Լիոնել Մեսսիին հանձնելը։
Արգենտինացի հարձակվողն իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է ստացել «Ոսկե գնդակը»: Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Փարիզում։
«Նա անհավանական խաղացող է, այդ իսկ պատճառով ունի 8 մրցանակ: Անկասկած, Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Նա անհավանական է՝ հաշվի առնելով այն ամբողջ աշխատանքը, որը արել է, ոչ միայն այն, ինչ նա ցույց տվեց աշխարհի առաջնությունում»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։