2034 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հնարավոր է անցկացվի Սաուդյան Արաբիայում։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ը, 2034 թվականի Աշխարհի առաջնության անցկացման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի հայտը միակն է։
Արաբական երկիրը միակն է, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել 2034 թվականի Աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանա Ասիայում։ Այսօր հայտնի էր դարձել, որ Ավստրալիան հրաժարվել է հայտ ներկայացնել մրցաշարն ընդունելու համար։
Բայց սա դեռ չի նշանակում, որ վերջնական որոշումն արդեն կայացվել է ԱԱ-ի անցկացման վայրի վերաբերյալ: Մրցաշարը հյուրընկալող երկիրը պաշտոնապես կհայտարարվի 2024 թվականի վերջին եռամսյակում։
2034 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի երրորդն Ասիայում՝ 2002 թվականի (Ճապոնիա և Հարավային Կորեա) և 2022 թվականի (Կատար) Աշխարհի առաջնություններից հետո, ինչպես նաև երկրորդը արաբական երկրում, եթե այն ընդունի Սաուդյան Արաբիան։