«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրահանգել է իր խաղացողներին լռել և լսել «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին այն բանից հետո, երբ «կարմիր սատանաները» ԱՊԼ-ի 10-րդ տուրում ջախջախիչ պարտություն կրեցին «Սիթիից» (0:3): Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետն այս պարտությունից հետո զայրացած է եղել։ Նշվում է, որ Էրիկ տեն Հագը խոստացել է իր խաղացողներին, որ մանչեսթերյան դերբիում հաղթելու դեպքում նրանց հանգստյան օր կտա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «կարմիր սատանաների» մարզիչն իր խաղացողների վրա ազդելու նմանատիպ մեթոդի է դիմել նախորդ մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 0։7 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 -րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 15 միավոր և այս պահին առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը։
























































