«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։ Բելգիացին ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «Ռոմայում»։
«Բոլորը գիտեն, թե որքան էի ցանկանում, որ ակումբը պայմանագիր կնքեր Լուկակուի։ Ես ուզում էի նրան հետ բերել, մենք փորձեցինք դա անել, բայց հետո Ռոմելուն որոշեց տեղափոխվել այլ ակումբ։
Արդյոք նա դժգո՞հ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պահեստայինների նստարանին մնալուց:
Ես իմ լավագույն ընտրությունն եմ անում հօգուտ «Ինտերի»», — Ինձագիի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ամռանը 30-ամյա հարձակվողը «Չելսիից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»։ Այս մրցաշրջանում բելգիացի ֆուտբոլիստն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ։
























































