«Ռեալը» շարունակում է տարբերակներ դիտարկել Կառլո Անչելոտիին փոխարինելու համար, եթե իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա ակումբից։
Ըստ Todofichajes-ի, մադրիդյան ակումբը ցանկանում է թիմ հրավիրել «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին: Իտալացին անգլիական թիմում աշխատում է անցյալ տարվա սեպտեմբերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալը» մարզում է 2021 թվականից։ Մինչ այդ իտալացի մասնագետը անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչն էր։
Այս պահին մադրիդյան ակումբը գլխավորում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 11 խաղից հետո վաստակած 28 միավորով։
























































