Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որը France Football-ի վարկածով արժանացել է «Ոսկե գնդակին»։ Ինքը՝ Մբապեն, զբաղեցրել է երրորդ տեղը։ Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։
«Շնորհավորում եմ Մեսսիին այս մրցանակի կապակցությամբ: Դու արժանի ես դրան»,- գրել է Մբապեն իր սոցցանցում։
Մեսսին իր կարիերայի ընթացքում նվաճել է ութերորդ «Ոսկե գնդակը»՝ այս առումով ռեկորդ սահմանելով: Մեսսին հեղինակավոր մրցանակը ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 և 2023 թվականներին:
Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
























































