Լիոնել Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո խոսել է իր ապագայի մասին։
— Որքա՞ն ժամանակ եք ցանկանում ֆուտբոլ խաղալ:
— Շատ երկար ժամանակ։ Հստակ չգիտեմ։ Ես պետք է տեսնեմ, թե ինչպես եմ ինձ զգում ֆիզիկապես: Ես չեմ կարող ձեզ ամսաթիվ ասել:
Ամեն ինչ արագ է փոխվում։ Բայց հուսով եմ, որ դա երկար կտևի, քանի որ դա այն է, ինչ ես սիրում եմ անել»,- ասել է Մեսսին:
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» 36-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում ռեկորդային՝ 8-րդ անգամ ստացավ ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը։ Նա նախկինում արժանացել էր մրցանակին 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին:
























































