«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Արգենտինացին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, իսկ ինքը՝ դարպասապահը, քվեարկության արդյունքում զբաղեցրել է 15-րդ տեղը ու նաև ստացել Լև Յաշինի մրցանակը՝ որպես տարվա լավագույն դարպասապահ:
«Արդյո՞ք Լեոն արժանի է ութերորդ «Ոսկե գնդակին»: Սա մրցանակ է աշխարհի լավագույն խաղացողի համար։ Եվ եթե Մեսսին պետք է հաղթի այն 15 անգամ, ես ցավում եմ նրանց համար, ովքեր նրա հետ խաղում են նույն դարաշրջանում։
Ինչ վերաբերում է ինձ, ապա The Best մրցանակին արժանանալն ու ապա այստեղ լինելը, բավականին տպավորիչ է: Բայց ես արդեն հաղթել եմ գլխավորը։ Ցանկանում եմ շարունակել հրաշքներ գործել ազգային թիմի և «Ասթոն Վիլլայի» հետ, և միայն դրա վրա եմ կենտրոնացած», — Մարտինեսի խոսքերն է մեջբերում Ola-ն:
























































