Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը՝ իրեն երեք տարով ֆուտբոլից հեռացնելու վերաբերյալ։
«Ես հայտարարում եմ, որ պատրաստվում եմ բողոքարկել»,- գրել է Ռուբիալեսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1:0) և առաջին անգամ նվաճեց կանանց աշխարհի գավաթը: Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը մեդալը խաղացողներից մեկին՝ Ջենիֆեր Հերմոսոյին հանձնելուց հետո համբուրել է նրա շուրթերը։
Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշեց Ռուբիալեսին ժամանակավորապես հեռացնել RFEF-ի նախագահի պաշտոնից։ Սեպտեմբերի 10-ին Ռուբիալեսը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Սեպտեմբերի 15-ին նա ցուցմունք է տվել որպես Հերմոսոյի համբույրի գործով կասկածյալ։ Դատավորը կարգադրել է արգելել նրան մոտենալ Հերմոսոյին՝ 200 մետր շառավղով։ Ռուբիալեսին նաև արգելվում է նրա հետ որևէ կապ պաշտպանել՝ դատական գործընթացի ժամանակ։
























































