«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է 11-րդ տեղը: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
12-ից 15-րդ տեղերը զբաղեցրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Սևիլիայի» նախկին դարպասապահ Յասին Բոնոն, «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը և «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Ոսկե գնդակ-2023. Մուսիալան զբաղեցրել է 26-րդ տեղը, Ռուբեն Դիաշը՝ 30-րդ
Գրիզմանը 21-րդն է Ոսկե գնդակի քվեարկությունում, Օնանան՝ 23-րդը
Ոսկե Գնդակ․ Կվարացխելիան 17-րդն է, Բելինգեմը՝ 18-րդը
Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ից սկսած: Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
























































