Իտալական «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է 17-րդ տեղը։
Անցած մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
16-րդ տեղում և 18-ից 20-րդն են «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիր Կարիմ Բենզեման, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Ոսկե գնդակ-2023. Մուսիալան զբաղեցրել է 26-րդ տեղը, Ռուբեն Դիաշը՝ 30-րդ
Գրիզմանը 21-րդն է Ոսկե գնդակի քվեարկությունում, Օնանան՝ 23-րդը
Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ից սկսած: Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
























































