Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին խնդրել է չեղարկել Եվրո-2020-ի ընտրական առաջիկա հանդիպումը Բելառուսի հավաքականի հետ, որը պետք է կայանար մարտի 26-ին`նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Այս մասին հայտարարել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիդ Մուջիրին:
Նշենք, որ առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները շուտով ՈւԵՖԱ-ին կխնդրեն հետաձգել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը: