Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բարձր է գնահատել Ջուդ Բելինգհեմի ներդրումը թիմի հաջողություններում։
Անգլիացի կիսապաշտպանը դարձավ շաբաթ օրը կայացած Էլ Կլասիկոյի հերոսը. նրա երկու գոլերը «Ռեալին» կամային հաղթանակ բերեցին «Բարսելոնայի» նկատմամբ (2-1):
20-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում արդեն խփել է 13 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
«Բելինգհեմը անհավանական է, նա միշտ առանցքային դեր է խաղում: Նախկինում «Ռեալի» երկրպագուները սովոր էին Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ հիմա մենք ունենք Բելինգհեմ», – Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։