«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1-2) խոսել է մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին, ով դուբլի հեղինակ է դարձել.
Ընդհանուր առմամբ, անգլիացին «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրա բախտը շատ է բերում. գնդակն անընդհատ ընկնում է նրա մոտ։
Բայց միևնույն ժամանակ նա լի է հավատով ու ինքնավստահությամբ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































