Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել Լա լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղում։
20-ամյա կիսապաշտպանը դարձել է Մադրիդի «Ռեալի» առաջին խաղացողը 21-րդ դարում, ով իր առաջին Էլ Կլասիկոյում 2 կամ ավել գոլ է խփել։
Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» կազմում անցկացրած 10 խաղում Բելինգհեմը խփել է 10 գոլ։ Հատկանշական է, որ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը երբեք այսքան գոլ չի խփել «Ռեալի» կազմում մեկ մրցաշրջանում։
Զիդանի լավագույն արդյունքը 9 գոլ է եղել 2002/03 և 2005/06 մրցաշրջաններում։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» կազմում անցկացրել է 227 խաղ և դարձել 49 գոլի հեղինակ։
























































