Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գովասանքի խոսքեր է հնչեցրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։
«Այս տղան անհավանական է», — գրել է Հոլանդը սոցիալական ցանցերում:
Այսօր Բելինգեմը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղում (2:1) դուբլի հեղինակ դարձավ և կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին։ Առաջին գոլը անգլիացին խփեց 67-րդ րոպեին հեռահար հարվածով ու հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ գոլը խփեց 90+2-րդ րոպեին։
Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» այս ամառ, ըստ Transfermarkt-ի՝ 103 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում անգլիացին «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում:
























































