Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է «Ռեալից» կրած պարտությունը։
Լա Լիգայի խաղում «Բարսելոնան» պարտվել է 1:2 հաշվով։
«Ես վրդովված եմ պարտությունից: «Ռեալը» լավագույնն է տարածության մեջ խաղալու առումով։ Պետք էր ավելի լավ տիրել գնդակին:
Ես միշտ ցանկանում եմ հաղթել։ Կարծում եմ՝ լավ խաղ ցուցադրեցի այն դերում, որը պետք է խաղայի։ Վինիսիուսի դեմ խաղալը միշտ էլ դժվար է։
Գլխավորը հաղթելն է։ Մենք պետք է առաջ գնանք։
Անցած մրցաշրջանում մենք ևս պարտվեցինք առաջին Կլասիկոյում, բայց հաղթեցինք Լա Լիգան»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Marca-ին։
























































