Արաբական Պրո լիգայի 11-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս մրցել է «Ալ-Ֆայհայի» հետ և 3։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
11 տուրերի արդյունքներով «Ալ-Նասրը» վաստակել է 25 միավոր և բարձրացել է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։ «Ալ-Ֆայհան»ութերորդ տեղում է՝ 11 խաղից վաստակած 14 միավորով։
























































