«Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, որ կցանկանար կրկին տեսնել Լեոնել Մեսսիին և Լուիս Սուարեսին նույն թիմում։
«Հուսով եմ, որ Լիոնել Մեսսիին և Լուիս Սուարեսին կրկին միասին կտեսնենք նույն թիմում: Հրաշալի հարձակվողական զույգ․․.
Ասում են՝ հնարավո՞ր է Սերժի Ռոբերտոյին տեսնել Մայամիի «Ինտերում»։ Ես էլ եմ լսել այս մասին, բայց վստահ չեմ, թե որքանով է դա ճիշտ: Ինչպես նախկինում ասացի, ֆուտբոլը լի է անակնկալներով։ Այնուամենայնիվ, պետք է ասել քանի որ Լեոն տեղափոխվել է MLS, ավելի ու ավելի շատ խաղացողներ են ուշադրություն դարձնում այս առաջնությանը»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում Stake-ը:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով։
Սուարեսը հանդես է գալիս բրազիլական «Գրեմիո» թիմում։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին։
























































