«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իտալացուն ծառայություններով հետաքրքրվում են «Նյուքասլը» և «Տոտենհեմը»: Ակումբները հետևում են հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում Կիեզան անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։
























































