Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալել էր «Սելտային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 90+1-րդ րոպեին խփեց Յանգել Էռերան։
«Ժիրոնան» այս հաղթանակից հետո վաստակած 28 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը», որն այս տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումը կանցկացնի այսօր, 25 միավորով 2-րդ տեղում է։
























































