«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Վինիսիուս Ժունիորի հասցեին սուլելու մասին։
«Ոմանք կարող են Վինիսիուսի գործողությունները մեկնաբանել որպես սադրանք, բայց ինձ համար դա այդպես չէ։
Ակնհայտ է, որ նա գիտի, որ եթե իրեն այսպես պահի, կսուլեն։ Բայց միգուցե նա սիրում է, երբ իրեն սուլում են, չգիտեմ»,- ասել է Գյունդողանը Esport3-ին տված հարցազրույցում:
























































