«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավյեր Մասկերանոն խոսել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավիի մասին։
«Չավին մեծ փոփոխություններ կատարեց։ Երբ նա եկավ, հեշտ չէր, քանի որ «Բարսելոնան» լավագույն վիճակում չէր, մրցաշրջանի կեսն էր։
Կարծում եմ՝ գլխավոր փոփոխությունն այն է, որ թիմը վերադարձել է ժամանակակից ֆուտբոլ։ Այժմ դուք կարող եք տեսնել «Բարսայի» ԴՆԹ-ն, ինչպես նաև «Բարսայի» խաղային համակարգը»,- Մասկերանոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































