Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Լա լիգայի առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով, որում «Լոս Բլանկոսը» կխաղա «Բարսելոնայի» դեմ։
«Էլ Կլասիկոյում, ինչպես դերբիում, երբեք ֆավորիտ չկա: Կարող է պատահել, որ մի թիմն ավելի լավ հանդես գա, քան մյուսը։ Մենք լավ ենք պատրաստվել հանդիպմանը, բայց «Բարսելոնան» նույնպես։ Դա կլինի զվարճալի և բարձր մրցակցային խաղ, որը հուսով եմ, որ երկրպագուները կարող են վայելել:
Սա կարևոր հանդիպում է, որում երեք միավոր է խաղարկվում: Դա շատ կարևոր է թիմի դինամիկայի համար, քանի որ Էլ Կլասիկոն հաղթելը շատ կարևոր է երկրպագուների և բոլորիս համար։ Այնուամենայնիվ, մրցաշրջանը դեռ շատ երկար է, ուստի վաղ է ասել, որ սա վճռորոշ հանդիպում է միավորներ վաստակելու առումով։ «Ժիրոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» մրցում են մեզ հետ, ուստի ընթացիկ Լա Լիգան մրցունակ կլինի մինչև վերջ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































