Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
Մադրիդյան ակումբը լեհ դարպասապահին դիտարկում է որպես այլընտրանք Կեպա Արիսաբալագային, որը մադրիդյան ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս վարձավճարով։
Դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Լա Լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։
























































