Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով տեսանելի ապագայում կհեռանա թիմից։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին՝ փոխարինելու համար 38-ամյա Մոդրիչին:
Հնարավոր տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո։
Դեկլանն «Արսենալ» է տեղափոխվել այս ամառ «Վեսթ Հեմից»: 24-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել լոնդոնյան թոփ-ակումբի հետ։
























































