«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու պաշտպան Իբրահիմա Կոնատեն չխաղաց «Թուլուզի» դեմ (5:1) Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում։
«Իբուի մեջ ամեն ինչ ինձ դուր է գալիս, բայց խնդիրն այն է, որ նա մի քանի վնասվածքներ է ստացել: Ֆրանսիայի վերջին երկու հանդիպումներում պարոն Դեշամը ստիպեց նրան խաղալ 90 և 87 րոպե, այնպես որ մենք նրան մի փոքր հանգստանալու հնարավորություն տվեցինք: Նա կարող էր խաղալ այսօր երեկոյան, բայց պետք է խաղա նաև կիրակի օրը: Պարոն Դեշամ, այսպես ենք մենք խաղացողներին հանգստի հնարավորություն տալիս, ոչ թե երեք րոպե»,- Կլոպի խոսքը մեջբերում է RMC-ն։
«Լիվերպուլը» վաստակել է 9 միավոր և գլխավորում է E խումբը։ Թուլուզը «Յնիոնի» հետ կիսում է երկրորդ տեղը՝ 4-ական միավոր։