«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Թուլուզի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1)։
«Շատ լավ հաղթանակ էր: Մենք արագ գոլ խփեցինք, ինչը միշտ օգնում է։ Դրանից հետո «Լիվերպուլը» վերահսկում էր խաղը, ուստի հիմա մենք շատ գոհ ենք երեք միավորից։ Շատ լավ հանդես եկան նաև փոխարինման դուրս եկած խաղացողները, այդ թվում՝ երիտասարդները։ 9 միավոր 3 խաղում․ այդպես էր մեր ծրագիրը: Հաջորդ խաղում մենք կարող ենք դուրս գալ փլեյ-օֆֆ, ինչը մեր նպատակն էր մրցաշրջանի սկզբում։ Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք անել, և մենք վստահ ենք, որ կարող ենք հասնել դրան»,- Ժոտայի խոսքն է մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» վաստակել է 9 միավոր և գլխավորում է E խումբը։ Թուլուզը «Յունիոնի» հետ կիսում է երկրորդ տեղը՝ 4-ական միավոր։