«Ալ Դուհաիլի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Ասիայի Չեմպիոնների լիգայում «Ալ Նասրը» հաղթել էր «Ալ-Դուհաիլին»՝ 4:3 հաշվով: Ռոնալդուն դուբլի հեղինակ էր դարձել։
«Երբ հանդիպում ես Ռոնալդուին, շատ բան չես կարող անել։ Նա երկու հիանալի գոլ խփեց։ Բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Այն, ինչ նա արել է, արտառոց է 38-ամյա խաղացողի համար։ Նա դեռ աշխարհի լավագույն խաղացողն է»,- Գալտիեի խոսքն է մեջբերել Goal-ը:
Նախկինում 57-ամյա ֆրանսիացին գլխավորել է ՊՍԺ-ն, որտեղ նրա գլխավորությամբ հանդես են եկել Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն։
























































