«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Սլավիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) գովեստի խոսքեր է ասել թիմակից Ռոմելու Լուկակուի հասցեին։
«Լուկակուն հիանալի հարձակվող է, և լավ է խաղալ հիանալի հարձակվողների հետ: Խաղի ելքը կարող էինք վճռել առաջին խաղակեսում ևս մի քանի գոլ խփելով։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք:
Դժվար պահերին մենք գործում ենք որպես թիմ, չենք մոլորվում, վերլուծում ենք սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մեր ուժը միշտ եղել է միասնությունը։ Մենք վերլուծել ենք հանդիպումները, դեռ շատ աշխատանք ունենք անելու»,- Էլ-Շաարավիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռոման» 9 միավորով գլխավորում է G խումբը: «Սլավիան» 6 միավորով երկրորդ տեղում է։