ՊՍԺ-ի 27-ամյա կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն` թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կցանկանար ֆուտբոլիստին տեսնել «Ատլետիկոյի» կազմում, այս տեղափոխությանը կարող է նպաստել փարիզցիների կիսապաշտպանության գծում բարձր մրցակցությունը։
ՊՍԺ-ն Ռուիսի տրանսֆերի դիմաց կպահանջի ոչ պակաս, քան 20 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Ֆաբիան Ռուիսը փարիզցիների կազմում ինը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































