«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Թուլուզի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1):
«Մենք համբերատար էինք: Մենք շատ լավ գործեցինք այս խաղում, մի քանի հիանալի գոլեր խփեցինք: Ոչ ոք վնասվածք չի ստացել և դա հիանալի է: Մեր դեմ խաղալը հեշտ չէ։ «Թուլուզը» ծանր պայքար մղեց։ Գիտենք, որ պետք է պատրաստ լինենք «Թուլուզում» կայանալիք արտագնա խաղին: Անհամբեր սպասում եմ դրան, բայց այսօր մենք լավ երեկո անցկացրինք»,- Կլոպի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» վաստակել է 9 միավոր և գլխավորում է E խումբը։ Թուլուզը «Յունիոնի» հետ կիսում է երկրորդ տեղը՝ 4-ական միավոր։