Իտալական «Ռոման» մրցաշրջանի ավարտից հետո կարող է գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ամբողջական տրանսֆերը։ Բելգիացին իտալական թիմում խաղում է վարձավճարով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն, նախապես համաձայնեցված տրանսֆերի գումարը պետք է կազմի 40 միլիոն եվրո։
Լուկակուն «Ռոմայի» կազմում հիանալի է սկսել մրցաշրջանը: Ժոզե Մոուրինյուի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 10 հանդիպումներում հարձակվողը դարձել է 8 գոլի հեղինակ։
Ա Սերիայի հաջորդ տուրում Լուկակուն արտագնա խաղում պետք է խաղա Միլանի «Ինտերի» հետ, որի կազմում նախկինում հանդես է եկել երեք մրցաշրջան։
























































