Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում անգլիական «Բրայթոնը» հանդիպեց Ամստերդամի «Այաքսին»։ «Ճայերը» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ «Բրայթոնի» իտալացի մարզիչ Ռոբերտո դե Զերբին մեկնաբանել է հանդիպման արդյունքները․
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք և արժանի էինք հաղթանակի: Միգուցե մենք պետք է նույնիսկ ավելի մեծ հաշվով հաղթանակ տանեինք։
Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ գոլ բաց չենք թողել։ Այժմ մենք ևս մեկ կարևոր հանդիպում ունենք կիրակի օրը»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Կիրակի օրը Պրեմիեր լիգայի շրջանակում «Բրայթոնը» կընդունի «Ֆուլհեմին»: