Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սլավիային»։
Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Էդուարդո Բովեն։
17-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։
G խմբի առաջատարը «Ռոման» է՝ 9 միավորով։ «Սլավիան» 6 միավորով 2-րդ տեղում է։
«Բրայթոնը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Այաքսին»։ Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Ժոաո Պեդրոն և Անսու Ֆաթին։
«Բրայթոնը» B խմբում 4 միավորով 3-րդ տեղում է։ «Այաքսը» 2 միավորով վերջին տեղում է։