Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց ԱԵԿ-ին։
Ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկան Վիտինյան, Ամին Հարիտը և Վերետուն։ Հյուրերից միակ գոլը խփեց Պինեդան։
ԱԵԿ-ը 56-րդ րոպեին մնացել էր 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Ստանկովիչը։
Օրվա մյուս խաղերում «Բետիսը» հաղթեց «Արիսին» (1:0), «Օլիմպիակոսը»՝ «Վեսթ Հեմին» (2:1):
«Ատալանտան» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Շտուրմ Գրացի» հետ, իսկ հանդիպման 8-րդ րոպեից 10 հոգով մնացած «Սպորտինգը» 1։1 ավարտեց լեհական «Ռակուվի» հետ խաղը։