Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին կարծում է, որ թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ներկայումս աշխարհի լավագույն խաղացողն է։
«Բելինգեմը, անկասկած, այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլի է։ Նա մրցում է ոչ միայն կիսապաշտպանների, այլ նաև հարձակվողների հետ»,- Գուտիի խոսքն է մեջբերել El Chiringuito-ն։
Իսպանացին ավելացրել է, որ Բելինգեմը պետք է շարունակի այս տեմպերով խաղալ և գոլեր խփել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, որպեսզի հավակնի «Ոսկե գնդակին»:
Այս մրցաշրջանում 20-ամյա անգլիացին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































