Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է Ջանի Ինֆանտինոյի նկատմամբ դատավարությունը, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է 2020 թվականի ամռանից։ Ֆունկցիոներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման դրդման, ծառայողական գաղտնիքները խախտելու և քրեական հետապնդմանը խոչընդոտելու համար՝ կապված նրա հանդիպումների հետ Միխայել Լաուբերի հետ, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Շվեյցարիայի դաշնային դատախազ:
«Սա լիակատար և հստակ հաղթանակ է ինձ, նոր ՖԻՖԱ-ի և արդարադատության համար: Այժմ պարզ է, որ իմ դեմ առաջադրված մեղադրանքները ոչ այլ ինչ էին, քան աղքատ, նախանձ ու կոռումպացված մարդկանց կողմից իմ հեղինակությունը խաթարելու փորձեր։
Եթե այս մարդկանց մոտ արժանապատվություն է մնացել, պետք է գոնե մի քիչ պարկեշտություն դրսևորեն և ներողություն խնդրեն իրենց արարքների և պատճառած վնասի համար։ Իսկապես, հետաքննությունը լիովին և միանշանակ հաստատում է, որ ես միշտ գործել եմ օրինական և ճիշտ, միշտ պաշտպանել եմ բացառապես ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի շահերը»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































