«Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը Փարիզում կայացած խաղից հետո խոսել է միլանյան թիմի մասին։
«Միլանը» 0-3 հաշվով զիջեց ՊՍԺ-ին։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք տուրերում ռոսոներիները ոչ մի գոլ չեն խփել։
«Միլանը» պարզապես դադարեց խաղալ 60-րդ րոպեից հետո։ Նրանք պետք է բարելավեն խաղի գրեթե բոլոր ասպեկտները, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրանց հետ:
Նրանք կենտրոնացվածության պակաս ունեն Չեմպիոնների լիգայում»,- մեջբերում է Զեեդորֆին Gazzetta-ն։
























































