Մադրիդի «Ռեալը» չի բացառում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերի հնարավորությունը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «արքայական ակումբի» ղեկավարությունը ուշադիր հետևում է ճապոնացի ֆուտբոլիստի առաջընթացին։
Հիշեցնենք, որ Կուբոն «Ռեալի» ֆուտբոլիստ էր համարվում 2019-ից 2022 թվականներին, բայց խաղում էր այլ ակումբներում վարձավճարով։ Նախորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ», որի կազմում բավականին զգալի աճ գրանցեց։ Նա ընդգրկվեց Լա լիգայի նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, իսկ վերջերս ճանաչվեց Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մրցաշրջանի ընթացքում Կուբոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում, որտեղ դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Տակեֆուսայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», բայց «Ռեալը» ֆուտբոլիստի պայմանագրում առկա կետի համաձայն ունի նրա տրանսֆերը գնելու առաջնային իրավունք։
























































