«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ընտրել է նոր ակումբ՝ կարիերան շարունակելու համար։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն։
Սանչոն նախընտրում է տեղափոխվել «Յուվենտուս». Ջեյդոնը նաև Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու տարբերակ ունի, սակայն Սանչոն ավելի հակված է թուրինցիների ճամբար տեղափոխվելուն։
«Յուվենտուսը» պատրաստ է վարձակալել Սանչոյին՝ նրա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին այս ձմեռ։
























































