«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն մոտ ապագայում կարող է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, 25-ամյա Դիմարկոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Միաժամանակ նշվում է, որ Դիմարկոն այժմ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում «Ինտերի» հետ։
Պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը:
























































