Անդրեա Սոտիլն ազատվել է «Ուդինեզեի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Գաբրիել Չիոֆի։ Այս մասին հայտնում է ակումբի կայքը։
Սոտիլը «Ուդինեզեն» գլխավորում էր 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը Ա Սերիայում անցկացրեց 9 հանդիպում և վաստակեց 6 միավոր՝ չտանելով ոչ մի հաղթանակ։
48-ամյա Չիոֆին արդեն մարզել է «Ուդինեզեն»՝ թիմի հետ աշխատելով 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հունիսը։ Չիոֆին մինչև 2022 թվականի հոկտեմբերը գլխավորել է «Վերոնան»։
























































