«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայի չեմպիոն, Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին նշել է երեք լավագույն ֆուտբոլիստների անունները։
Նրա կարծիքով, այս պահին նրանք լավագույնն են աշխարհում։
«Այս պահին երեք լավագույն խաղացողնե՞րը.․․ Մբապե, Մեսսի և Հոլանդ»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Transfermakt-ը 24-ամյա Մբապեի ու 23-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո, 36-ամյա Մեսսիի տրանսֆերային արժեքը՝ 35 միլիոն։
























































