Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Սևիլիային» (3:1):
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, «զինագործները» 2016 թվականի դեկտեմբերի 6-ից հետո առաջին անգամ արտագնա հաղթանակ տարան Չեմպիոնների լիգայում։ Այդ ժամանակ լոնդոնյան թիմը 4:1 հաշվով հաղթել է Բազելին։
B խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Արսենալը», իսկ «Սևիլիան» 3-րդ տեղում է (2 միավոր):