Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Արսենալը» 2։1 հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ։
Հյուրերից առաջին կեսի վերջնամասում հաշիվը բացեց Մարտինելին։ 53-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
58-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Նեմանյա Գուդելը։
Այս խմբի մյուս խաղում «Լանսը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց ՊՍՎ-ի հետ։
B խմբում «Արսենալը» 6 միավորով առաջին տեղում է։ «Լանսը» 5 միավորով երկրորդն է։ «Սևիլիան» ու ՊՍՎ-ն վաստակել են 2-ական միավոր։