Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Ա Սերիայի մեկ խաղով։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» մարզիչը կարմիր քարտ էր ստացել Ա Սերիայի «Մոնցայի» հետ խաղի (1:0) 101-րդ րոպեին:
Մոուրինյուն որակազրկվել Ա Սերիայի մեկ խաղով և չի կարողանա ղեկավորել թիմը «Ինտերի» դեմ խաղի ժամանակ։
Որակազրկվել է նաև պորտուգալացի մասնագետի հայրենակիցն ու օգնականը՝ Նունու Սանտուշը։
Ա Սերիայի 10-րդ տուրի «Ինտեր»-«Ռոմա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
























































