Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Չեմպիոնների լիգայի «Բրագայի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Երկու հաղթանակից հետո լավ կլիներ կրկին հաղթել։ Մենք դեմ ենք մի թիմի, որը սիրում է հարձակվել և վերահսկել իրավիճակը: Մեզ համար կարևոր է պաշտպանվել, քանի որ այնտեղ մենք կարող ենք օգտվել մեր անհատական որակներից։ Պետք է խաղը սկսել առանց վախի, բայց պետք է հարգենք մեր մրցակցին, որը շատ լավ է գրոհում և շատ գոլեր է խփել վերջին հանդիպումներում։ Ես մեծ հարգանք ունեմ, բայց սա ֆանտաստիկ հնարավորություն է խմբային փուլը վստահորեն անցնելու համար: Ես պետք է գնահատեմ որոշ խաղացողների վիճակը, հատկապես նրանց, ովքեր վերադարձել են վնասվածքից, ինչպիսիք են Ալաբան և Մենդին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Բրագա» — «Ռեալ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































