Կապանի «Լեռնագործ» ստադիոնում այսօր կայացել է Լրագրողների միջազգային մրցաշարը՝ «Սյունիքի գավաթ 2023»-ը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանու ներքո անցկացված մրցաշարին մասնակցում էին Մոլդովայի, Ռումինիայի, Լիտվայի, Վրաստանի, Եգիպտոսի, Գերմանիայի և Հայաստանի լրագրողների հավաքանները և Կապանի հավաքականը։
Մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մոլդովայի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Ռումինիան, իսկ եռյակը եզրափակել է Կապանի հավաքականը։

























































